ԱԺ նիստերի դահլիճում հերթական թեժ քննարկումն էր, որի ժամանակ բանախոսների մի մասը շարունակել էն կոպիտ բնորոշումների և արտահայտությունների հիման վրա կառուցել իրենց ասելիքը։
Դարձյալ խիստ գնահատականներով ու բնորոշումներով հանդես եկավ Աննա Մկրտչյանը, ով իր խոսքում անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ կառավարական վերջին դիրքորոշումներին, ինչպես նաև Ն․ Փաշինյանի արտահայտություններին։
Ա․ Մկրտչյանն ասաց, որ պատահական համընկնում չի համարում, որ այս համատեքստում, երբ Ն․ Փաշինյանն առանց հստակեցնելու խոսում է հարևան երկրից եկող դրական ազդակների մասին, նաև իր խոսքում տեղանունների անունները հնչեցնում է ադրբեջանական միջավայրում ընդունված տարբերակով։
Ա․ Մկրտչյանը նաև խոսեց պետպատվերի համար գումար չունենալու փաստի մասին, իսկ փոխարենը նշեց, որ այլ ծախսերի համար գումար ունեն։ Ալեն Սիմոնյանի և Աննա Մկրտչյանի միջև բանավոր կարճ բանավեճ տեղի ունեցավ վերջինիս ելույթից հետո։
Բանավեճն ավարտվեց Ալեն Սիմոնյանի «Գիրք կարդա, կհասկանաս» հորդորով, որին Ա․ Մկրտչյանը արձագանքեց դուք-ով իր հետ խոսելու պահանջով։ Մանրամասները՝ կից։