Գիտնականները կապիկին և յոթ ամսական տղային միասին մեծացրեցին․ որոշ ժամանակ անց գիտափորձը դադարացվեց, քանի որ արդյունքներն ուղղակի անհավանական էին և անթույլատրելի

Շատ տարիներ առաջ երկու գիտնականներ որոշեցին մի անհավանական փորձ կատարել։ Գիտնականներն ամուսիններ էին՝ Լուելլան և Ուինթրոփ Կելլոգները, որոնք ունեին յոթ ամսական որդի։

Նրանք շինպանզե կապիկին որոշեցին մեծացնել իրենց որդու՝ Դոնալդի հետ։ Ձագուկ շիմպանզեին կոչեցին Գուա։ Գուան և Դոնալդը միասին խաղում էին, ուտում, քնում և ամենուր միասին էին։ Այս փորձարկման նպատակը նա էր, որպեսզի արդյունքում շիմպանզեն կարողանար դրսևորել մարդկային վարք։

Այս գաղափարը գիտնական-ամուսինների մոտ ծնվեց այն ժամանակ, երբ նրանք հասկացան, որ մի շարք  ինտելեկտուալ թեստերում կապիկները դրական արդյունքներ էին գրանցում։

Եվ ահա Գուան Դոնալդի հետ կիսելով նույն կենցաղը՝ սկսում էր կրկնօրինակել մարդուն։ Այդ ընթացքում գիտնականները մի շարք թեստեր են անցկացրել և բոլոր թեստերում էլ Գուան ավելի բարձր ցուցանիշներ է ունեցել, քան Դոնալդը։ Գուային ամեն բան հաջողվեց սովորել, բացի խոսելուց։

Այս փորձարկումը կատարվել է 1930 թ․, սակայն այն ավարտին չհասած դադարեցվեց, քանի որ գիտնականների որդին սկսել է նմանակել շիմպանզեներին: Մարդկային լեզուն սովորելու փոխարեն նա կապիկի ձայներ էր հանում, երբ ցանկանում էր զուգարան գնալ, ուտել կամ խմել։

Понравилась статья? Поделиться с друзьями: