Վերջերս չինացի գիտնականները ավելի ու ավելի հաճախ են դառնում հետաքրքիր ու միաժամանակ վիճելի փորձերի նախաձեռնողներ։
Այս անգամ Չինաստանում պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է աճեցնել կապիկի եւ մարդու լիարժեք հիբրիդ:
ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Չինաստանի հետազոտողները Չինաստանի տարածքում կապիկների գենետիկ փոփոխության միջոցով ստեղծել են արարածների նոր տեսակ: Սկզբում նրանք կանգնեցրել են ներքին օրգանների ձևավորման համար կարևոր գեների զարգացումը, որից հետո սաղմ են տեղադրել մարդկային ցողունային բջիջներ, որոնք սկսել են հյուսվածքներ ձևավորել ։ Գիտափորձը ցույց է տվել, որ սկսվել է մարդկային գենետիկայի նոր դարաշրջան, որում իրապես հնարավոր կլինի արհեստական ճանապարհով աճեցնել մարդկային հյուսվածքներ եւ օրգանների համակարգեր:
Սաղմը ոչնչացվել է երկշաբաթյա հղիությունից հետո, քանի որ չի կարողացել լիարժեք օրգանիզմում զարգանալ։ Սակայն, ըստ գիտնականների, դա ժամանակավոր է, կարևորը, որ գործընթացը զարգացման տեղի է ունեցել առանց բարդությունների: