Դերասանուհի Մարիամ Մելիքյանը սոցտիրույթում ամենամեծ ակտիվություն պահպանող դերասանուհիներից է։ Այս տիրույթում Մարիամը ցույց է տալիս ինչպես ընտանեկան, առօրյա անցուդարձ, այնպես էլ աշխատանքային գործունեություն է ծավալում գովազդի ոլորտում։
Ինչպես հայտնի է՝ դերասանուհին բնակվում է Թուրքիայում։ Նա ամուսնացել է, ընտանիք կազմել և այժմ երկու դուստրերի մայր է։
Մարիամն այս օրերին գտնվում է Երևանում։ Նա այցելել է հայրենիք։ Հայաստանում նա ունի հարազատներ և ընկերներ։ Նա ինսթագրամյան տիրույթում մեկը մյուսի ետևից հրապարակումներ է կատարում և ցույց տալիս, թե ինչպես է անցկացնում օրերը Հայաստանում։
Օրերս էլ դերասանուհին սոցիալական իր տիրույթում շնորհավորել է քույրիկին՝ հրապարակելով նրա հետ համատեղ արխիվային լուսանկար։ Լուսանկարին կից դերասանուհին նշել է, որ քույրը նեղացած է իրենից, սակայն չի մանրամասնել պատճառի մասին։
Վարը կցված տեսանյութում կարող եք դիտել դերասանուհու հրապարակումը, ինչպես նաև մի քանի այլ լուսնկարներ ևս։