Գիտե՞ք, որ Yesterday-ը մարդկության պատմության լավագույն երգ է ճանաչվել

Գիտե՞ք, որ Yesterday համաշխարհային հիթի երաժշտության հեղինակը Փոլ Մաքարթնին է։ Երգը նա «հեղինակել է» երազում։ Արթնանալով՝ սկսել է անմիջապես ստեղծագործել։

Ստեղծագործությունը նախ վերանգրվել է Scrambled Egg:

Հիթը ներառվել է 1965-ի օգոստոսին թողարկված Help! ալբոմում և ձայնագրվել նույն տարվա մայիսին։

ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի և բազմաթիվ այլ վայրերի հիթ շքերթներում Yesterday-ը նվաճել է առաջին հորիզոնականները։ Իսկ 1999-ի դեկտեմբերի 13-ին ամերիկյան հեռուստառադիոընկերությունը այն հնչեցրել է 7 մլն անգամ։

Նշենք նաև, որ Yesterday-ը ճանաչվել է մարդկության պատմության լավագույն երգ։

Yesterday-ը կարելի է անվանել հավերժական երգ։ Ստեղծագործությունը դեռևս լսելի է, դրանով մինչ օրս հիանում են։

Հիշեցնենք, որ  The Beatles խումբը հիմնադրվել է Լիվերպուլում, 1960-ին՝ կոչվելով «լիվերպուլյան քառյակ»։ Երգչախումբը հիմնել են Ջոն Լենոնը, Փոլ Մաքարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Այսօր ողջ է միայն Փոլ Մաքարթնին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!