Գիտե՞ք, որ «Տիտանիկ» նավը խորտակվել է 2 ժամ, 40 րոպեում․ հենց այդքան է համանուն ֆիլմի տևողությունը՝ առանց մեր օրերը ներկայացնող տեսարանների

Հազիվ թե գտնվի այնպիսի մեկը, ով չի դիտել «Տիտանիկ» ֆիլմը՝ մեծ թվով մարդկանց կյանքեր խլած նավաբեկության մասին։

Այս տխուր իրադարձության վերաբերյալ առաջին ֆիլմը նկարահանվել է նավաբեկությունից մի քանի ամիս անց։ Գլխավոր դերասանուհին եղել է նավում և նրան հաջողվել է ողջ մնալ։

«Տիտանիկ»-ի մասին ամենահանարճանաչը ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի՝ 1997-ին նկարահանած ֆիլմն է։ Ռեժիսորը մի քանի անգամ սուզանավով հայտնվել է Ատլանտյան օվկիանոսի հատակում՝ խորտակված նավը տեսնելու համար։

Գլխավոր դերերում նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը։

Ֆիլմի նկահարահանման համար ավելի շատ գումար է ծախսվել, քան իրականում նավը կառուցելիս։

Ֆիլմը տևում է 2 ժամ 40 րոպե՝ առանց մեր օրերը ներկայացնող տեսարանների։ Նշենք, որ «Տիտանիկ»-ը օվկիանոսի հատակն է անցել ճիշտ այդքան ժամանակում։

Ֆիլմի գլխավոր հերոս Ջեքը, նկարիչ է, որն իր տետրում է նկարում։ Բոլորն նկարներն իրականում «պատկանում են ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի վրձնին»։ Բացառություն չէ նաև մերկ Ռոուզի կերպարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!