Իսպանացի կատարող Էնրիկե Իգլեսիասը լատինաամերիկյան երաժշտության ամենահանրաճանաչ կատարողներից է։ Նրա ամբողջական անունը Էնրիկե Միգել Իգլեսիաս Պրեյսլեր է, ծնվել է 1975-ի մայիսի 8-ին, Մադրիդում։
Նա ևս իր ուրույն տեղն է գտել երաժշտության ասպարեզում։
Դեռևս մանուկ հասակում Էնրիկեն ստեղծագործել է՝ իր գործերը երգերի վերածելու ակնկալիքով։ Սակայն հայրը հարկադրել է նրան Մայամիի համալսարանի բիզնեսի ֆակուլտետ ընդունվել։
1994-ին, թողնելով համալսարանը, նա սկսում է համագործակցել FonoMusic լեյբլի հետ։ Երբ սկսնակ երգիչ էր, Էնրիկեն հանդես էր գալիս Էնրիկե Մարտինես կեղծանվամբ։
Երգչի խոսքով՝ նա տանել չի կարողանում նկարահանումները։ Բանն այն է, որ Էնրիկեի համար բարդ է տեսախցիկի առջև երկար ժամանակ մնալ։
Էնրիկե Իգլեսիասը շուրջ 100 մլն ձայնասկավառակ է վաճառել։
Նշենք, որ նրա առաջին սինգլը՝ Si Tu Te Vas-ը, թողարկվել է 1995-ին։ Նույն տարվա նոյեմբերի 21-ին թողարկվել է երգչի առաջին ալբոմը՝ Enrique Iglesias-ը։