«Գժի պես սիրահարվել եմ»․ Մարտին Մկրտչյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել

Մարտին Մկրտչյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Երգը կոչվում է «Գժի պես սիրահարվել եմ»։ Երաժշտությունը հեղինակել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը պատկանում են Գրիգոր Կյոկչյանին։

Տեսահոլովակի ռեժիսորը Նարբե Խոդավերդին է։ Տեսահոլովակում ներկայացված է սիրահար զույգի սիրո գեղեցիկ պատմություն։ Գեղեցիկ բնապատկերները նրբորեն լրացնում են սիրահարների մասնակցությամբ դրվագները։

«Գժի պես սիրահարվել եմ, սիրում եմ սիրավառվել եմ, կարոտից ես մեռնում եմ, երբ հեռվում ես, ես հալվում եմ»,- հնչում են երգի բառերում։

Օրեր առաջ Մարտինը իր օգտահաշիվներում մի տեսանյութ էր տարածել, որտեղ իր որդին՝ Լեոն, դիտողություններ էր կատարում նոր երգի հետ կապված և նշում, թե ինչպես պետք է երգի հայրիկը, որպեսզի ճիշտ հնչողություն ունենա երգը։

Պրեմիերան ներկայացնելիս երգիչը գրառում է կցել, որտեղ նշել է, որ Լեոյի դիտողությունները հաշվի է առնվել։ Նա մասնավորապես գրել է․ «Հաշվի ենք առել Լեոյի բոլոր դիտողությունները»։ Իսկ նոր տեսահոլովակը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: