Գերության մեջ ամիսներ անցկացրած Մարալ Նաջարյանն օգնության կարիք ունի

Բաքվի բանտում գերության դաժան օրեր անցկացրած Մարալ Նաջարյանին այսօր ճանաչում են գրեթե բոլորը։ Նա Լիբանանից տեղափոխվեց Հայաստան, որպեսզի ապրի և արարի հայրենիքում։

Առաջին անգամ երբ Մարալը հայրենիք էր վերադարձել, պատերազմ սկսվեց, որի հետևանքով էլ տուժեց Մարալը հարյուրավոր հայրենակիցների հետ․ նա գերության մեջ ընկավ, երբ մեկնում էր Շուշի, որպեսզի հին բնակարանից իրերը բերի Հայաստան։

Շուշի տանող ճանապարհին էլ Մարալին և Վիգենին գերի են վերցնում։ Մարալը Լիբանանի, Ռուսաստանի և Հայաստանի մի շարք պաշտոնյաների մեծ ջանքերի շնորհիվ ետ վերադարձվեց։ Նա ցանկացել էր Լիբանան գնալ։ Այսօր նա Հայաստանում է և ապրում է Երևանին մոտ մի գյուղում։

Բնակվում է  վարձակալական հիմունքներով․ յուրաքանչյուր ամսվա համար Մարալը վճարում է 60 000 դրամ։ Նա Երևանում մատնահարդարման դասընթացների է հաճախում, որպեսզի հետագայում կարողանա աշխատել։

Այսօր Մարալը և իր որդին  առողջական խնդիրներ ունեն և նրանց ֆինանսական աջակցություն է հարկավոր։ Մարալը երազում է հայրենիքում սեփական բնակարան ունենալ և սեփական աշխատանքով ապրել իր երկրում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!