Պատկերացրեք ՝ նույն աշխատանքը, նույն աշխատավարձերը, օրվա 5 ժամ աշխատում ես և տուն ես գնում, ամբողջ օրը առջևում է։
Միևնույն ժամանակ ՝ արգելափակվել են սոցցանցերը, հեռախոսը չի կարելի հանել պայուսակից, ոչ մի խոսակցություն սուրճի շուրջ։
2017 թվականի վերջին գերմանացի Լասե Ռայնգանսը ձեռք է բերել ոչ մեծ խորհրդատվական ընկերություն ՝ անվանափոխելով այն Rheingans Digital Enabler:
Նա անմիջապես գործարկել է մի փորձ՝ կրճատել է աշխատանքային օրը ստանդարտ ութից մինչեւ հինգ ժամ, պահպանելով նույն աշխատավարձերը եւ արձակուրդը: Դրա հետ մեկտեղ Ռայնգանսը սահմանափակումներ է մտցրել սմարթֆոնների, սոցցանցերի եւ «աշխարհիկ խոսակցությունների» վրա:
2019 թվականի հոկտեմբերին գերմանացին The Wall Street Journal պարբերականին պատմել է թեստի արդյունքների մասին։ Նրա խոսքով ՝ ընկերության արդյունավետությունը չի փոխվել։
Rheingans Digital Enabler-ի բոլոր 16 աշխատակիցները սկսում են աշխատել առավոտյան 8-ին եւ կարող են հեռանալ արդեն ժամը 13:00-ին:
Նոր արդյունավետության հասնելու համար ընկերությունը ներդրել է մի քանի կանոններ՝
-Կուլերի մոտ զրույցները արգելված են;
-Սոցիալական ցանցերը գրասենյակում արգելափակված են;
-Հեռախոսները պահվում են պայուսակներում;
-Էլեկտրոնային փոստը ստուգվում է օրական երկու անգամ;
-Հանդիպումների եւ բանակցությունների մեծ մասը սահմանափակվում է 15 րոպեով:
Իսկ դուք կաշխատեք նման պայմաններում: