«Գերին հերոս չի, որ զուռնա-դհոլով դիմավորեք, ուշքի էկե՛ք»․ Քրիստ Մանարյան

Այս օրերին գերիների վերադարձը իսկական տոնի է վերածվել։ Նրանց հարազատների ուրախությանը չափ չկա։ Տղաներին դիմավորում են երաժշտության հնչյունների ներքո և այդ կերպ արտահայտում ուրախությունը։

Այս մասին Քրիստ Մանարյանը համացանցային իր հարթակում գրառում է կատարել, որտեղ ցույց է տվել, որ ուրախության նմանօրինակ դրսևորումը նրան դուր չի եկել, նա այդպիսի մոտեցումը ճիշտ չի համարում։

Նման պահվածքը համարում է տրամաբանությունից դուրս։ Նշել է, որ եվրոպացին նման բան չէր  անի, այնուհետև հորդորել է գիրք կարդալ և ֆիլմ նայել։

«Գերին հերոս չի, որ զուռնա-դհոլով դիմավորեք, ուշքի էկե՛ք»,-գրել է Մանարյանը։ Նա նշել է, որ հերոսը մահկանացու աստվածն է։ Դա այն մեկն է, ով իրավունք ունի աստծու գործառույթները կատարելու։

 

Սցենարիստ, ռեժիսոր, երգահանը կոչ է արել վերանայել մարդկության արժեհամակարգի հիմքերը։ «Դրանք ի վերջո կփլվեն ձեր և մեր գլխին, հետո ո՞նց ենք փլատակներից դուրս գալու»,- գրառումը եզրափակել է Քրիստ Մանարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: