Անահիտ Սիմոնյանը շարունակում է ակտիվություն պահպանել համացանցային իր հարթակներում։ Երգչուհին սկսել է է՛լ ավելի շատ աշխատել։
Նա այլևս միայնակ է մեծացնում իր և Հայկոյի որդուն։ Անահիտը շատ ժամանակ է տրամադրում որդուն։ Երգչուհու հանրայնացրած կադրերից կարելի է հասկանալ, որ մայր և որդի սիրում են միասին ժամանակ անցկացնել և այն մշտապես հրաշալի է ստացվում, որի արդյունքում մայր և որդի մեծ բավականություն են ստանում։ Անահիտն ամենուր որդու հետ է այցելում։
Այս անգամ Անահիտ Սիմոնյանը մի տեսանյութ է հանրայանցրել, որտեղ կարելի է տեսնել՝ ինչպես է Հայկոյի որդին՝ Արմանը, երգում։
Նրան լսելիս՝ ակամայից մտածում ես, որ, այո՛․ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Տեսանյութը գրավել է շատերի ուշադրությունը և հազարավոր հավանումների և դիտումների է արժանացել։
Օգտատերերը նկատել են հոր և որդու անչափ մեծ նմանությունը։ Տեսանյութին կից Անահիտը գրել է․ «Գեներ»։ Եվ իսկապես Արմանն ասես Հայկոյի փոքր տեսակը լինի։