Գեղեցկության միջազգային մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվել է հենց բեմի վրա․ նա հանել է կոշիկները և ոտաբոբիկ շարունակել ելույթը․ տեսանյութ

Այս օրերին ընթանում է Miss Grand International միջազգային մրցույթը, որին մասնակցում են գեղեցկուհիներ աշխարհի տարբեր ծայրերից։ Այս տարի միջազգային մրցույթին մասնակցություն է ցուցաբերել նաև Հայաստանը։

Մեր երկիրը այս մրցույթին ներկայացնում է Քրիստինա Այանյանը։ Նա ծնվել, մեծացել և կարերա է սկսել Բոստոնում։ Հարցազրույցներից մեկում նշել է, որ մասնագիտությամբ ֆինանսիստ է և աշխատում է որպես ավագ ֆինանսիստ։

Սակայն դա չի խանգարել, որ գեղեցկուհին մասնակցի գեղեցկության  մրցույթներին։ Նա հրավերը ստացել է Գոհար Հարությունյանից։

Քրիստինան լողազգեստով ցուցադության ժամանակ անհարմար իրավիճակում է հայտնվել․ հենց բեմի վրա, ցուցադրության պահին պոկվել է նրա կոշիկը և անհնարին դարձրել դեֆիլեն։ Սակայն գեղեցկուհին չի խառնվել, հանել է կոշիկները և ցուցադրությունն ավարտին հասցրել ոտաբոբիկ։

Հանդիսաեսը քաջալերել է նրան ծափահարություններով, իսկ ժյուրին բարձր գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը։ Մանրամասն դիտեք այս մասին պատմող տեսանյութը, որը ներկայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!