Գեղարքունիքի Նորաբակում փոխhրաձգություն է․ կան մարդկային կորուստներ․ մանրամասներ

Հայաստանում օրեր շարունակ լարված վիճակը ոչ միայն չի մեղմանում, այլև օրեցօր ավելի է սրվում։ Դեռ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացվում նախատեսված փաստաթղթի հրապարակման պահանջով։

Երեկոյան միառժամանակ դադարեցված ակցիաները վերսկսվեցին։ Երևանի կենտրոնական փողոցներում հայրենասիրական երգերի ներքո քայլերեթեր են իրականացվում, որոնք ուղեկցվում են բոցաշունչ ճառերով ու հորդորներով։

Քիչ առաջ պաշտոնական աղբյուրները հրապարակել են տեղեկություն այն մասին, որ Գեղարքունիքի Նորաբակ կոչվող համայնքից վեցից յոթ կիլոմետր հեռավորության վրա սկսվել է ինտենսիվ փոխhրաձգություն։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին առկա են մարդկային կորուստներ։

Հայկական կողմից մի զինծառայող է վիրավորում ստացել։ Նրան փոխադրել են հիվանդանոց, սակայն, ցավոք սրտի, նա ճանապարհին հիվանդանոց չհասած մահացել է։ Զինծառայողի ով լինելը դեռ չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ նա Արագածոտնի մարզից է։

Հայտնի է նաև, որ հակառակորդը ևս ունի մարդկային կորուստներ, որոնց թվի մասին դեռ հստակ տեղեկություն չի հայտնվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: