Դերասան Գարիկ Սեփխանյանին հիշում են շատերը։ Դերասանը իր կերտած կերպարների շնորհիվ կարողացել է սիրվել հեռուստադիտողի կողմից և այս տարիներին մնացել նրանց հիշողության մեջ։
Օրերս Գարիկը երկարատև դադարից հետո հարցազրույց է ունեցել և անկեղծորեն խոսել իր կյանքում եղած խնդիրների, դրանց հաղաթահարման մասին։ Դերասանը խոսելով ընտանիքի մասին՝ նշել է, որ իր ընտանիքը ամուր հիմքի վրա է կառուցվել, իսկ ամուր հիմքով ընտանիքներին ոչինչ խանգարել, խարխլել չի կարող։
Գարիկ Սեփխանյանն իր խոսքում ասել է, որ ինքն ընտանիքը վեր է դասում ամեն ինչից և ընտանիքից վերև ոչինչ լինել չի կարող։ Գարիկն ամուսնացած է արդեն տասներկու տարի, սակայն զավակ չունեն։
Դերասանը զրույցի ընթացքում հայտնեց, որ խնդիրներ կան, դժվարություններ կան, սակայն ամեն բան կարծես հաղթահարել են և Գարիկը հույս հայտնեց, որ առաջիկայում միգուցե լավ նորություններով հանդես գա։
Դերասանի ուշագրավ և անկեղծ զրույցն ամբողջությամբ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։