Գարիկ Պապոյանի հրաշալի հնդկական պարը. տեսանյութ

Հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանը, ով նաև հրաշալի երգեր է ստեղծում, հանրությանը հայտնի դարձավ <<32 ատամ >> նախագծից :

Նա իր բեմական գործունեությունը շարունակեց նաև Վիտամին ակումբում, որն այնքան սիրվեց հայ հեռուստադիտողի կողմից, որ հանրությունը նույնիսկ առօրյայում սկսեց գործածել նախագծի ընթացքում երիտասարդ հումորիստի կողմից հաճախ օգտագործվող հումորային  որոշ բառեր ու արտահայտություններ : Գարիկը հանդես եկավ նաև այլ նախագծերում:

Հադիսատեսը սպասում է դեռ նրա և հումորիստ-երգիչ Արամ MP3-ի մասնակցությամբ <<Հարց չկա>> հաղորդաշարի վերաթողարկմանը, որի ընթացքում տաղանդաշատ երիտասարդները ճամփոդում էին տարբեր երկրներ ՝ ի կատար ածելու հայ հեռուստադիտողի ամենաանհավանական թվացող երազանքը :  Գարիկը նաև հրաշալի երգում է , լավ կիթառահար է և հին ու սիրված երգերին կարողանում է նոր շունչ տալ, նոր մոտեցում:

Դերասանի համակիրները հետևում են նաև նրա հրաշալի ընտանիքում տեղի ունեցող ամեն իրադարձության, թեպետ Գարիկը չի սիրում հանրայնացնել իր ընտանեկան կյանքը: Եվ ահա տեսանյութում Գարիկ Պապոյանը ներկայացնում է հնդկական ժողովրդական պար , նրան պարակցում են նաև <<Սոնա Եսայան>> պարային ստուդիայի պարուհիները:

Понравилась статья? Поделиться с друзьями: