«Գառնի յարախ»․ պատրաստեք հայկական ավանդական այս ուտեստը յուրօրինակ մոտեցմամբ

Գառնի յարախ։ Հին հայկական, ավանդական ուտեստի անվանումը ծագել է Գառնու երախ ( ձոր) անվանումից, քանի որ ձևը և տեսքը մեր տատերը նմանեցրել են Գառնի ձորին:Հայերն այն անչափ հավանում են և հաճախակի պատրաստում։ Բանջարեղենամսային այս ուտեստը հավանում են նաև այլ ազգի ներկայացուցիչները։

Եվ ամեն ինչ զատ, դյուրին պատրաստման գործընթաց ունի․ արագ և ահմեղ։ Ներկայացված բաղադրատոմսի չափաբաժիններից կստանաք ուտեստ՝ նախատեսված 4 անձի համար։ 4 հատ սմբուկը կլպել և կարմրացնել բուսայուղում բոլոր կողմերից:

Միջուկի համար անհրաժեշտ է՝

Աղացած տավարի միս — 500 գ

Սոխ — 1 հ․

Աղ, սև և կարմիր պղպեղներ, չորացրած ռեհան

Փափուկ լոլիկ — 2 հ․

Տապակել աղացած միսը։ Երբ ջուրը կգոլորշիանա, լցնել կտրատած սոխը և հասցնել ոսկեգույն երանգի: Համեմել, լցնել կտրատած լոլիկը և կանաչ պղպեղը: 15 ր․ եփել, մինչ լոլիկի հալվելը:

Տապակված սմբուկների վրա պատառաքաղով բացվածք անել, ինչպես պատկերված է լուսանկարներում և լցնել միջուկը: Վրայից կարելի է շարել լոլիկի բարակ շերտեր (տեսքի համար և որպեսզի միսը չչորանա):

1ճ/գ տոմատի մածուկը 100մլ ջրի հետ միախառնել և լցնել տապակի մեջ: Եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում 15-20 ր․, որից հետո ավելացնել հայկական անուշաբույր թարմ կանաչիներ: Մատուցել փլավային ուտեստների հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: