Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը մշտական բնակություն ունի Ամերիկայում։ Դերասնուհու համար, սակայն, օվկիանոսից այն կողմ գտնվելը չի խանգարում սերտ կապ պահպանել հյարենիքի և հայրենակիցների հետ։
Նրան սիրում և գնահատում են բազմաթիվ հեռուստադիտողներ և ափսոսանք են հայտնում, որ նա էկրաններին գրեթե չի երևում։ Օրերս Գայանեն մի հիշողությամբ էր կիսվել իր օգտահաշվում, որը ընտանեկան արխիվային լուսանկար է։
Այնտեղ պատկերված է նաև հաղորդավարուհու պապիկը, ով Ասլամազյանի պնդմամբ կառուցել է նաև Բըրբանքի շենքերը։
Պապիկն այժմ, ցավոք սրտի, մահացած է։ Ուշագրավ է այն, որ մեկնաբանություններում մի թուրք օգտատեր գրառում է կատարել և հաղորդավարուհուն ողորմություն հայտնել պապիկի համար։
Գայանեն նրան պատասխանել է։ Նյութին կից նաև ներկայացնում ենք մեկնաբանություններում առկա այդ կարճ գրառումները։
Թուրք օգտատիրոջ մեկնաբանության մեջ նաև ասվում է, որ նա հիշում է Գայանենին ծանոթներից մեկի բնակարանում՝ որպես հյուր։