«Գաթա» բենդը հայկական էլեմենտներով ու մտածողությամբ հետաքրքիր կատարումներ է մշտապես թողարկում։ «Գաթա»-ի «Տոտիկ» կոչվող հոլովակը 1,7 միլիոն է հավաքել։ Քոմենթներում նույնիսկ Սերբիայից են գրել, որ դուրեկան է այս կատարումը իրենց։
Հետևաբար, երևի ժողովրդական երանգներն են հենց մեր երաժշտության համն ու հոտը, որը հետաքրքրում է օտարներին։ Գուցե անմիջականությունն ու նատուրալությունն է գրավում, որովհետև առանց պաթոսայնության, արհեստականության ու կեղծ մոտիվների, «Գաթա» բենդը ներկայացնում է հենց մաքրեմաքուր, անարատ երգեր, որոնք դուրս են այն ռաբիզ մտածողությունից, որը արմատացել է իրականությունում։
Անդրանիկ Սարկավագը մշտապես նորովի է անդրադառնում երգերին հին ու փոխակերպումներով, ձևը փոխելով, պահպանելով հին ֆորմաները, բայց գործիքավորման մեջ և կոնսերվատիվ և ոչ կոնսերվատիվ են իրականացնում։
«Գաթան» սպասված է սփյուռքում, որտեղ հայկական երգերի իսկակակն, մաքուր վիճակները պահանջված են, բայց շատ հաճախ ոչ հայկականն է պրոպագանդվում ու խեղաթյուրում իսկականը ի դեմս ռաբիզի, որը ծաղկում է օր օրի։