Գազարով ու լոբով անսահաման համեղ աղցան

Կրկին հրաշալի, անչափ համեղ մի բաղադրատոմսով ենք եկել, որն ուղղակի կհիացնի ձեզ և կստիպի կրկին ու կրկին պատրաստել և վայելել բուսական օգտակար այս հրաշալի աղցանը։

Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։ Եվ այսպես, այն հենց այդպես էլ անվանենք՝ Գազարով և հատիկ լոբով աղցան։

Իսկ աղցանի պատրաստման համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝


1 գլուխ սոխ

3-4 ճ/գ բուսայուղ

2 գազար

200 գ խաշած կարմիր լոբի

50գ մանրացրած ընկույզ

Աղ, սև և կարմիր պղպեղ,
խմելի սունելի

1 պճեղ սխտոր՝ ըստ ճաշակի (եթե չեք սիրում, կարելի է և չներառել)

Իսկ այժմ պատրաստման ընթացքի մասին․ կիսալուսնաձև կտրատած սոխը և ձողիկներով մանրացված գազարը բուսայուղում տապակել։ Այնուհետև մեկ այլ տարայի մեջ արդեն խաշված հատիկ լոբու վրա լցնել վերը նշված համեմունքերը, մանրացված ընկույզը, միացնել սոխն ու գազարը, լավ խառնել և վերջ, կարող եք վայելել անչափ համեղ, օգտակար այս աղցանը։

Բարի ախորժակ և պատրաստման բարի ընթացք ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!