«Գազանանոցի կապիկը 400 000 ձայն էր հավաքել»․ Արտակ Գալստյան․ տեսանյութ

Արտակ Գալստյանը դատական պրոցեսի ընթացքում հայտարարել է, որ քվեաթերթիկում անպայմանորեն պիտի լիներ «բոլորին դեմ» բառակապակցությունը։

Պնդում է, որ հանրությանը պետք է հնարավորություն ընձեռեին ինչպես ընտրություն կատարելու, այնպես էլ արտահայտելու բոլորին դեմ լինելը։ Դատավորի այն հարցին, թե ի՞նչ խնդիր դա պետք է լուծեր, Արտակ Գալստյանը մի պատմություն է պատմել Բրազիլիայից։

Գալստյանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել 1988 թ․ քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Ժողովուրդը բոլոր թեկնածուներին դեմ է եղել, չի հավանել կամ էլ ոմանք արդեն բավականաչափ հասցրել են նյարդայնացնել հասարակությանը։

Գալստյանն ընդգծում է՝ այդ ժամանակ գազանանոցի կապիկը չորս հարյուր ձայն է հավաքել։ Իսկ դա տեղի է ունեցել, քանի որ ժողովուրդն իրավունքն է ունեցել քվեաթերթիկում ավելացնել կապիկի անունը և դա օրենքով սահմանված է եղել։

Արտակ Գալստյանը գտնում է, որ ժողովուրդն իրավունք ունի բոլոր թեկնածուներին դեմ քվեարկել, թեկուզ և այն պատճառով, որ ցանկալի թեկնածուն ցուցակում ներրառված չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: