Գագիկ Սուրենյանի ընտանիքում կարևոր առիթ կա նշելու․ մանրամասներ

Օդերևութաբանական լրատվության ոլորտում հանրահայտ ու ինքնատիպ ներկայացուցիչ Գագիկ Սուրենյանն աչքի է ընկնում ոչ միայն օդերևութաբանական լրատվության մատուցման իր յուրօրինակությամբ, այլ նաև ընտանիքով։

Այսօր հանրահայտ իդերևութաբանի ընտանիքում կարևոր նշելու առիթ կա։ Գ․ Սուրենյանն այդ մասին տեղեկացնող հրապարակում է արել՝ ասելով, որ ուղիղ տասներկու տարի առաջ այս օրը տեղի է ունեցել իր հարսանիքը, իսկ եղանակը նույնքան արևոտ է եղել։

Գագիկ Սուրենյանը տեղադրել է իր հասանեկան օրվա գեղեցիկ լուսանկարներից մեկը՝ գրելով հետևյալը․ «2010թ փետրվարի 20-ը կրկին այսօրվա պես արևոտ էր ու ջերմ, Երևանում ջերմաստիճանը +20 աստիճան»։

Նշենք, որ Սուրենյանի կինը նույն՝ օդերևութաբանության ոլորտից է։ Հենց աշխատանքի և ուսումնառության բերումով էլ նրանք հանդիպել են ու ծանոթացել իրար հետ։

Նշենք, որ տասներկու տարվա ընթացքում Սուրենյանն ու կինը երկու չքնաղագեղ դուստրեր են մեծացնում։ Սուրենյանը խոստովանել է, որ բավականին խստապահանջ է դուստրերի նկատմամբ, նաև շատ է սիրում նրանց հետ ժամանակ անցկացնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!