Գագիկ Սուրենյանը պատմում է Հայաստանին մոտեցող ցիկլոնի մասին․ հոկտեմբերի 29-ի եղանակային կանխատեսումները

Աշնանային այս օրերին օրվա հաջող պլանավորումը կախված է եղանակից։ Թերևս, հենց դա է պատճառը, որ  մեզանից յուրաքանչյուրը օրը սկսում է եղանակային կանխատեսումներն աչքի անցկացնելով։

Եղանակի վերաբերյալ ամենահավաստի տեղեկությունը կարելի է իմանալ Գագիկ Սուրենյանից։ Օդերևութաբանության կենտրոնի պետը հայտնում է, որ առաջիկա օրերին Հանրապետության տարածքում տեղումներ են սպասվում։

Աշունը կարծես լիիրավ իրավունքների մեջ է։ Սուրենյանը հայտնում է, որ առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև կեսօր, կեսօրից հետո կնկատվի ամպամածություն, որից հետո մինչև երեկո Հայաստանի տարածքների մեծ մասում կսկսվեն տեղումներ, իսկ բարձրադիր վայրերում դրանք կլինեն ձյան տեսքով։

Սուրենյանը հավելել է, որ  տեղումները պայմանավորված  են Միջերկրական  ծովից մոտեցող ցիկլոնով։ Գիշերը կնկատվի ջերմաստիճանի բարձրացում՝ 3-5 աստիճանով։

 

Այն պայմանավորված է բարձր ամպամածության հետ, իսկ ցերեկը հակառակը՝ կգրանցվի ջերմաստիճանի նվազում։ Հայաստանի բոլոր մարզերի եղանակային ճշգրիտ կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթացեք ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: