Գագիկ Սուրենյանը կարևոր հորդոր է տարածել

Եղանակային տեսության աստված Գագիկ Սուրենյանը գրառման ձևաչափով կարևոր լուր է հայտնել։ Հաշվի առնելով եղանակի նման ցրտելու միտումը՝ նա հարդորել է գյուղացիներին բացօթյա սածիլում չկատարել։ Դա հատկապես Արարատյան դաշտին է վերաբերվում։ Մեր ողջ երկրում մինչև ապրիլի 20-ը նման ցուրտ եղանակ է լինելու։

Անչափ կարևոր է այս օրերին զերծ մնալ ցանելուց։ Պետք է ապագա բերքը փրկելու մասին էլ անպայման մտածել։ Սուրենյանը բազմիցս խորհուրդ է տվել այս օրերին ծածկել ջերմոցները, ծխեցնել ու տաքացնել օդը՝ ցրտահարություններ թույլ չտալու համար։

Ցավալի է հատկապես լեռնային շրջանների վիճակը, որտեղ ծաղկած ծառերի վրա ձյուն է եկել-նստել։ Թերևս այս ամենից ուրախանում են միայն փոքրիկները․ ողջ ձմեռ սպասված ձյունն են վայելում, ձնագնդիկներ ու ձնեմարդեր պատրաստում։

Նրանք դեռ չեն հասկանում իրականում ինչ մեծ աղետ է սա գյուղացու համար, ով արդար քրտինքով օրվա հացի փող էր աշխատում։

Понравилась статья? Поделиться с друзьями: