Գ. Սուրենյանը նորացված, թարմ տեղեկություն է հրապարակել եղանակային սպասվող փոփոխությունների մասին: Նախորդ շաբաթվա հրապարակած տվյալների համաձայն մայիսի 9-ը ընթացող տեղումնառատ եղանակային դրսևորումների վերջին օրը պետք է լիներ:
Նախատեսվում էր մայիսի տասից անցնել պայծառ եղանակային պայմանների: Սակայն նորացված ու թարմ տեղեկության համաձայն մայիսի տասին ոչ միայն շարունակվելու է տեղումնառատ եղանակը, այլև նվազելու է ջերմաստիճանը, ինչի մասին նախնական տվյալների մեջ խոսք անգամ չկար:
Նախատեսվում է մոտեցող հզոր ցիկլոն, որի պատճառով օդի ջերմաստիճանի մոտ վեցից ութ աստիճանի նվազում կգրանցվի: Սակայն ըստ կանխատեսումների հաջորդ օրն իսկ վերստին կարգավորվելու է տեղումների քանակը, վերականգնվելու է ջերմաստիճանը:
Տեղեկությունը դժկամորեն է ընդունվել, քանզի ընթացիկ օրերի ամպամածությունն ու տեղումնառատ, անկանխատեսելի ամպրոպային եղանակային տարատումներն արդեն հոգնեցրել են շատերին: Ոմանք սկսել են բարձրաձայնել եղանակային փոփոխականության ու անբարենպաստության պատճառով առաջացած սթրեսային լարվածության մասին:
Սուրենյանը զգուշացնում է հնարավոր կարկուտի մասին: