Երկար տարիներ է ինչ հայ հանրությունը ճանաչում է Գագիկ Շամշյանին։ Հանրապետությունում դժվար կգտնվի անձ, ով նրան չի ճանաչի։ Ֆոտոլրագրողը առաջինն է մատուցում սկանդալային իրադարձությունները։
Շամշյանի մասին պատմությունները և զրույցները բազմազան են, սակայն այն, որ չափազանց աշխատասեր լրագրող է նա, անվիճելի փաստ է։
Նրան բազմաթիվ անգամ անդրադարձել են շատերը․ վատաբանել են, գովաբանել, դժգոհել, բայց հարյուր հազարավորներով շարունակում են հետևել նրան և փորձում առաջինը տեղեկանալ կարևորագույն իրադարձություններից հենց Շամշյանից։ Շամշյան ազգանունն արդեն հուշում է, որ տեղեկատվությունը հավաստի է։
Գագիկ Շամշյանը հազվադեպ է անձնական լուսանկարները հանրայնացնում։ Այս անգամ ևս բացառություն է կատարել և հանրայնացրել է երիտասարդ տարիներին արված լուսնկարներ, որտեղ ֆոտոլրագրողը բավականին երիտասարդ տեսք ունի։
Կարճ ժամանակում նրա լուսանկարները բազմաթիվ հավանումների են արժանացել և օգտատերերը նշել են, որ ֆոտոլրագրողը մշտապես երիտասարդ տեսք ունի և ասես՝ չի ծերանում։