Գագիկ Ծառուկյանն ընտանիքի օրվա առթիվ հրապարակել է իր մեծ ընտանիքի լուսանկարը

Ընտանիքի միջազգային օրն առիթ է դարձել, որ շատերը սոցցանցերում հրապարակեն իրենց ընտանիքների գեղեցիկ լուսանկարները: Օրը ևս մի առիթ է, որ շատերը վերարժևորեն իրենց ունեցած ամենից մեծ հարստությունը՝ ընտանիքը:

Հատկանշական է այս համատեսքտում Գագիկ Ծառուկյանի հրապարակումը: Նա հրապարակել է իր մեծ, բազմանդամ ու գեղեցիկ ընտանիքի լուսանկարը՝ կցելով բարեմաղթանք և ընտանեկան արժեքները վերաժևորելու հորդոր:

Լուսանկարը շատ գեղեցիկ է, արևոտ ու պայծառ: Այնտեղ մի տեղում են հավաքվել Ծառուկյանի ընտանիքի մեծ մասը:

Շնորհավորելով ընտանիքի միջազգային օրը՝ նա նշել է, որ առողջ հասարակության հիմքը ամուր ու համերաշխ ընտանիքն է: Գործարարը նշել է, որ այն նաև ուժեղ պետության գրավականն է:

Գ. Ծառուկյանը մաղթել է, որ բոլոր ընտանիքներում էլ  թևածի սերը, հարգանքն ու համերաշխությունը:

Այս հրապարակմանը հաջորդել են փոխադարձ բարեմաղթանքները: Օգտատերերը, շնորհավորելով ու բարեմաղթելով լավագույնը, Ծառուկյանի ընտանիքը բնորոշել են որպես օրինակելի, բազմազավակ, ազնվական ընտանիք:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: