Գագիկ Ծառուկյանը ջերմորեն շնորհավորհել է Վլադիմիր Պուտինին

Գագիկ Ծառուկյանը կորոնավիուսից հետո ամենաքննարկվող թեման է։ ԲՀԿ-ն և իր ղեկավարը,հայտնվել են հակասական վիճակում։ Վտանգված է նրանց լինելիությունը ազգային ժողովում և առհասարակ քաղաքականության մեջ։

Գագիկ Ծառուկյանը,ինչպես և ընդդիմադիրներից շատերը,նշում են և համոզված են,որ հայ-ռուսական բարեկամությունը ուզում են ոչնչացնել նորեկները,քանի որ արևմուտքն է նրանց ղեկավարում։  Երկու օր առաջ Ռուսաստանում ընտրություններ էին,որոնք հաստատեցին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հավիտյան կառավարումը Ռուսաստանի Դաշնությունում։

Ըստ նոր օրենքի,նա դեռևս կարող է ընտրվել մինչև 2036 թվականը,իսկ հաշվի առնելով Պուտինի տարիքը,նշանակում է՝ցմահ։ Գագիկ ծառուկյանը շնորհավորհել է Վլադիմիր Պուտինին,գրելով,որ այս սահմանադրական փոփոխություններից հետո, Ռուսաստանը ավելի առաջ է գնալու  ու ուժեղանալու։

Գագիկ Ծառուկյանը միշտ էլ եղել է ռուսամեդ քաղաքական գործիչ,ով հիացած է Պուտինյան կառավարմամբ,և երբևէ դա չի թաքցրել,սակայն հիմա նա առավել շատ է այդ թեման բարձրացնում,քանի որ,ըստ նրա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը լուրջ կվնասի մեր երկրին,և մեր երկրի հեղինակությանը։

Ծառուկյանը նաև չի թաքցրել իր բարեկամական հարաբերությունները Բելառուսի նախագահ՝ Ա․ Լուկաշենկոյի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!