Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ կազմը շարունակում է անհամաձայնություն հայտնել գործադիր և օրենսդիր մարմինների նկատմամբ։ Քրեական գործերի թեման դեռ ակտուալ է և ընթանում է քննություն,սակայն նույնիսկ դա ԲՀԿ կազմին չի կանգնեցնում հակահարված հասցնել իշխանություններին։
ԲՀԿ կազմը օգտագործում է բոլոր հնարավոր և անհնար ռեսուսրսները՝ ընդգծելու իշխանությունների թերությունները, բացթողումները և ձախողումները։ Բոյկոտելով ԱԺ նիստերը, ԲՀԿ-ն հասկացավ,որ մեծամասնություն կազմող իշխանական կուսակցությունը չի տրտնջա որոշումներ կայացնելուց և օրենքներ փոխելուց, եթե դա կօգնի գործի բացահայտմանը։ ԲՀԿ-ն իր փրկությունը տեսնում է միայն ցույցերի մեջ։ Կուսակցությունը կօգտագործի իր ողջ ռեսուրսը մարդկանց հավաքելու և ակցիաներ կազմակերպելու համար։
Համավարակի ժամանակ նման արկածախնդրությունը շատ վտանգավոր և անկանխատեսելի կլինի Հայաստանի համար։ Իշխանությունը կփորձի վերջ դնել արտակարագ դրության պայմաններում անթույլատրելի ցույցերին,սակայն արդյո՞ք կստացվի դիմակայել։ Այս հարցը անհանգստացնում է իշխանական կողմին,քանի որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ներգրավված մարդիկ դուրս կգան փողոց՝պաշտպանելու իրենց անձնական շահերը։
Խոսակցություններ են պտտվում,որ ԲՀԿ-ն շուտով կհայտարարի հանրավահաքների մասին,որոնց կմիանան հազարավոր մարդիկ։ Այս ամենը տրամաբանական է, քանի որ ԲՀԿ-ն որպես կուսակցություն,մեծ վտանգի առաջ է և հանրավաքը գուցե փորկության օղակ դառնա իրենց համար։