ՊԲ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը հիմա առաջնագծում է։ Հարցին, թե կռվի ահագնացող վտանգը հաղթահարված է, Գագիկը պատասխանել է․ որ մենք հակահարձակման ենք գնում, պրոցեսն սկսվել է․ հիմնականում արդեն իրացվում է։
Ահագին բան ետ է վերցված ու օպերացիաները հաջող են։ Տերևաթափը, որ վերջանա, էլ պախկվելու տեղ չեն ունենա ու դուրս կքշենք մեր տնից։ Հիմա լեռներում է կռիվը ու պարզ է շատ տեխնիկա քաշել բերել չեն կարող, եթե էլ ուզում են բերել՝ ոչնչացվում են։
Իրենց մնացել է հեռավար զենքերը, որ քաղաքներին են ուղարկում, բայց դա էլ շուտով կսպառվի։ Խոսելով օդային գերականյության մասին, Գագիկը նշել է, որ այո դա եղել է, բայց հիմա մենք կարելի է ասել փակել ենք։
Իրենց ողջ նպատակը Շուշին վերցնելն է, բայց դա չի հաջողվի իրենց, իրենք «կսատկեն» ճանապարհների վրա։ Դա ԱլիևաԷրդողանյան երազանքն է։ Գագիկ Մելքոնյանը նաև խնդրեց չգալ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց նկարվել ու ետ գնալ։