Բրիջիթ և Էմանուել Մակրոնները վայելում են ծովային հանգիստը

G7 գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահը՝ 41-ամյա Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ 66-ամյա Բրիջիթը, որոշել են մի փոքր հանգստանալ։ Պապարացիները զույգին նկատել են Fort de Bregancon-ի՝ միջնադարյան ամրոցի մոտ, որը ծովի մակարդակից 35 մետր բարձրության վրա է գտնվում, Միջերկրական ծովում, ֆրանսիական կղզյակում։ Էմանուելը և Բրիջիթը նախ ժամանակ են անցկացրել լողափին, ջրային մոտոցիկլետներ վարել, ապա վայելել մոտորանավակով զբոսանքը։

Ըստ երևույթին, Ֆրանսիայի առաջին տիկինն այլևս չի հուզվում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի՝ իրեն ուղղված վիրավորանքների պատճառով։ Հիշեցնենք, որ Բոլսոնարուն մեկնաբանել է ֆոտոկոլաժը, որտեղ Ֆրանսիայի նախագահը և նրա կինն են և Բոլսոնարուն է՝ տիկնոջ հետ։

«Այժմ դուք հասկանու՞մ եք՝ ինչու է Մակրոնը հետապնդում Բոլսոնարուին։ Պատճառը խանդն է»,-գրել է նա։

Դրանից հետո բրազիլացիները Twitter-ում #DesculpaBrigitte («Ների՛ր, Բրիջիթ») հեշթեգն են տարածել։ Օգտատերերը խոստովանել են, որ ամաչում են իրենց նախագահի համար։

Տիկնոջը պաշտպանել է անձամբ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ տխուր է, որ նախագահն իրեն այդպիսի արտահայտություններ է թույլ տալիս Բրիջիթի հասցեին։ Մակրոնը նշել է, որ ինքը հարգում է բրազիլացի ժողովրդին, որը «արժանի է նախագահի, ում վարքը բարձունքի վրա կլինի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!