«Բրավո, տաղանդդ անսպառ»․ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում․ Ալինա Մարտիրոսյանն առաջին անգամ երգ է գրել․ անչափ գեղեցիկ մեղեդի․ տեսանյութ

Ալինա Մարտիրոսյանին ճանաչում են գրեթե բոլորը։ Դերասանուհու կերտած դերերը մեկը մյուսից հիանալի են։ Պարզվում է՝ տաղանդավոր դերասանուհին տաղանդավոր է ամեն ինչում։

Նա հաճելիորեն զարմացրել է իր երկրպագուներին։ Ալինան առաջին անգամ հեղինակել է մի գեղեցիկ երաժշտություն։ Այն մեղեդային և անչափ զգացմունքային ստեղծագործություն է, որը կոչվում է «Կարոտ»։

Նրա առաջին աշխատանքով հասցրել են հիանալ շատերը և իրենց դրական կարծիքները հայտնել,  հատկապոս՝ ամուսինը՝ Կարեն Արայանը։ Նա հպարտանում  է և հիանում իր տաղանդավոր կնոջով։

Կարենն այս մասին համացանցային իր հարթակում գրել է․ «Էրեկ էս երաժշտությունը նոր էր ծնվում ու սրա տակ քնեցի: Էսօր արդեն յութուբում ա: Տաղանդդ անսպառ»: Դերասանուհու երկրպագուները մեկնաբանություններում հիացել են Ալինայի տաղանդով և գովեստի խոսքեր հղել։

Այն իսկապես ականջ շոյող, խաղաղ ու հանդարտ մեղեդի է։ Իսկ երաժշտությունը կարող եք վայելել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!