Բրազիլիայում նկարահանել են, թե ինչպես են հազարավոր սարդեր ընկնում երկնքից՝ մարդիկ սարսափով թաքնվում էին, ով ուր կարող էր

Դա պարզապես սարսափ ֆիլմ է:

Դուք կարող եք մտածել, որ ամեն ինչ տեսել եք աշխարհում, քանի դեռ չեք այցելել Բրազիլիա … այնտեղ վերջերս սարդերով անձրև է եղել: Ամեն ինչ տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգում։ Ժոաո Ֆոնսեկա նստած է եղել մեքենայի մեջ, երբ անհասկանալի ձևով երկնքից սկսել են ընկնել սարդեր:

Տեսնելով դա, նա շոկի մեջ էր՝ հազարավոր սարդեր պարզապես երկնքից էին ընկնում։ Այս ամենը Ժոաոն նկարահանել է տեսախցիկով, քանի որ չէր կարողանում հավատալ սեփական աչքերին։

Բնակիչները սարսափում էին և փակվում տներով, քանի որ վախենում էին, որ սարդերը թունավոր են։

Այս տեսակի սարդերը հաճախ պատրաստում են իրենց ցանցերը գետնից բարձր մեծ հեռավորության վրա: Զանգվածային միգրացիան պայմանավորված էր եղանակի փոփոխությամբ։ Սարդերը շարժվում էին զով տեղ իրենց հենց պատրաստված ճանապարհով։

Բացի այդ, սարդերը սովորաբար «ճանապարհորդում» են գլուխնը ցած, տպավորություն ստեղծելով, որ նրանք ընկնում են:

Թեեւ այս իրադարձության գիտական բացատրությունը օգնում է հստակեցնել իրավիճակը, բայց ամեն դեպում դա սարսափելի է:

Понравилась статья? Поделиться с друзьями: