«Բռնեցիր հավերժի ճանապարհ շատ շուտ, շատ․․․» Զառա Արամյանի ամուսնու ցավալի գրառումը

Զառա Արամյանի ընտանիքում ցավալի կորուստ է եղել։ Կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հաղորդավարուհու ամուսնու քույրը՝ Մարինեն։ Այս մասին համացանցային իր հարթակում մեծ ցավով հայտնել է հաղորդավարուհու ամուսինը՝ Արտաշես Գասպարյանը։ Նա այսպիսի հուզիչ տողեր է գրել․

«Ինչքան էինք զրուցում արվեստից, կյանքից։ Իմ ավագ քույր, հիրավի օրինակելի Հայուհի, հոգատար, ջերմ, բարի, հուզական, նվիրական։ Բռնեցիր հավերժի ճանապարհ շատ շուտ, շատ։ Քրոջս՝ Մարինե Գասպարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 05.04-ին ժամը 18:00-ին Նուբարաշենի խճուղի 46 հասցեում։

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ 06.04-ին ժամը 13:00-ին նույն տեղից»։ Ամուսնու այս գրառումը կիսելով՝ Զ․ Արամյանն էլ իր հարթակում հավելել է իր ափսոսանքի ու ցավի խոսքերը ընտանիքի հարազատի կորստի առիթով՝ գրելով հետևյալը․

«Ամուսնուս՝ Արտաշեսի ավագ քույրը իր տեսակով, կեցվածքով, նրբագեղությամբ ու ջերմությամբ պարուրում էր բոլորին։ Սիրելի Մարինե, հիշատակդ վառ։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!