Բուլկի. Կաթով, խնձորով և դարչինով տերևներ.
Շատ համեղ է, խմորը փափուկ է, բուլկիները ստացվում են գեղեցիկ և նուրբ: Խնձորի, դարչինի և շաքարավազի հետաքրքիր համադրություն է:
Բաղադրությունը`
Խմորի համար`
250 գրամ ալյուր
1 հատ ձու
50 գրամ ջուր
50 գրամ կաթ
4 գրամ չոր փխրեցուցիչ
35 գրամ շաքարավազ
35 մլ ձեթ
1 տուփ վանիլին
0.5 թեյի գդալ աղ
Լցոնի համար`
35 գրամ կարագ
20 գրամ շաքարավազ
0.5 թեյի դարչին
2-3 հատ խնձոր
Պատրաստման եղանակը`
Խմոր. Կաթը և ջուրը տաքացնել, ավելացնել փխրեցուցիչը, լավ խառնել և թողնել 2 րոպե: Այդ ընթացքում ալյուրը մաղել: Այնուհետև կաթի և ջրի խառնուրդը լցնել խորը ամանի մեջ ավելացնել աղ, շաքարավազ, վանիլին, հարած ձվի կեսը (մյուս կեսը թխելուց առաջ քսել բուլկիների վրա), ալյուրը և լավ խառնել, վերջում ավելացնել ձեթը: Այնքան խառնել, որ խմորը լինի հարթ: Մոտավորապես 10 րոպե սեղանի վրա լավ տրորել: Տեղափոխել ամանի մեջ, վրան սննդային թաղանթով ծածկել և թողնել 30 րոպե, որ խմորը հասունանա:
Լցոն. Խնձորը մանր կտրատել, տապակի մեջ կարագով տապակել այնքան մինչև խնձորը փափկի, դրա համար անհրաժեշտ է 5-7 րոպե:
խմորը բաժանել 8 մասի, գնդիկներ անել և թողնել ևս 10 րոպե: Ծածկել սննդային թաղանթով, որ չչորանա: Սկսենք պատրաստել բուլկիները; Գնդիկները բացել մոտավորապես 4 մմ հաստությամբ, մեջը լցնել խնձորը, ավելացնել շաքարավազ և դարչին: Փակել գնդիկները, երկարավուն շեղանկյան տեսք տալ, մի կողը բերել մյուսի վրա, ստացվում է երկու շերտանի եռանկյուն: Դնել ջեռոցի տապակի մեջ, կողքերից մկրատով տերևի տեսք տալ, յուրաքանչյուր կողմից 3 անգամ թույլ կտրել: Նորից ծածկել սննդային թաղանթով և թողնել 35 րոպե: Թխելուց 5 րոպե առաջ բուլկիների երեսին քսել ձվի կեսը: Ջեռոցը տաքացնել 170 աստիճան և թխել մինչև պատրաստ լինելը` մոտավորապես այն կտևի 30 րոպե: