«Բոլոր տհասներին հատուկ տեղյակ եմ պահում, որ ես այլևս․․․»․ Տիգրան Ուրիխանյան

Տիգրան Ուրիխանյանը համացանցային հարթակում ակտիվ է և հանդես է գալիս գրառումներով։ Դրանք տարաբնույթ բովանդակություն են ներառում։Ուրիխանյանը հերթական գրառումն է կատարել և նշել, որ ինքն ազատ է և կարող է զբաղվել ինչով ցանկանա։ Կեղծ օգտատերերին հիշեցրել է, որ այլևս պատգամավոր չէ։

Մասնավորապես գրել է․ «Բոլոր տհասների, սրա-նրա ֆեյսբուքիսների ու նախկինաներկայական ֆեյքերի համար հատուկ տեղյակ եմ պահում՝ ես այլևս պատգամավոր չեմ, զբաղվում եմ ինչով ուզում եմ`օրինակ բիզնեսով, հանգստանալով կամ զվարճանալով, կամ էլ՝ տխրելով։

Երբեմն «քլնգելով», երբեմն քաղաքականությամբ… Էն իբր լուրջ հարցերով և «ձև բռնելով» էլ սաղ դիմում են ում որ ընտրել են` սրանց և նախկին նրանց։

Հենց որ կորոշեք դրանց իրար հետ ճամփել, տեղյակ կպահեք»։ Ուրիխանյանի հետևորդները մեկնաբանություններում գրառումներ են կատարել և նշել, որ հարգում են երբեմնի քաղաքական գործչին և սատարում ամեն հարցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: