Վանո Սիրադեղյան անուն ազգանունը լսել են տարբեր սերնդի ներկայացուցիչներ։ Քաղաքական, հասարակական գործչի վերաբերյալ կարծիքները երկբայական են։ Ոմանք գնահատում, մեծ պատվով են խոսում և պատմում նրա մասին, իսկ ոմանք էլ գործչի անուն ազգանունը կապում են ամենադաժան իրադարձությունների հետ։
Սիրադեղյանը հետախուզման մեջ էր գտնվում և նրա գտնվելու տեղանքի մասին ոչինչ հայտնի չէր՝ համենայն դեպս հասարակական շերտերին։ Այս ողջ տարիների ընթացքում Սիրադեղյանը ֆիզիկապես չլինելով հայրենիքում՝ միևնույն է կար ու նրա մասին շարունակում էին խոսել։
Երևի թե պատճառներից մեկն էլ այն էր, որ նրա ելույթներում տեղ գտած արտահյատությունները արդիական էին։ Քաղաքական գործչից զատ, Սիրադեղյանը հիանալի գրող էր։
Նա բազմաթիվ գրքերի, ստեղծագործույթունների և պատմվածքների հեղինակ է։ Իհարկե, այս մասին շատերը գիտեն, սակայն քչերին է հայտնի, որ Վանո Սիրադեղյանի մտքին ու գրչին են պատկանում այնպիսի մանկական ոտանավորներ, որոնք ակտուալությունը երբեք չեն կորցնում։
Օրինակ՝ «Ծիտի՛կ, ծիտի՛կ, մոտ արի՛, քեզ տամ ցորեն ու գարի․․․», «Ա՛յ իմ գնդակ, ջան գնդակ, կարմիր, կանաչ, կապուտակ․․․» և այլն։