Աննա Մկրտչյան երիտասարդ կին պատգամավորին վերջին շրրջանում ճանաչեցին գրեթե բոլորը։
Նա աչքի է ընկել իր՝ մշտապես սկանդալային խոսքով։ Այս անգամ երիտասարդ պատգամավորը հաղորդման հյուր է եղել և կրկին ներկայացել իր ոճի մեջ։
Մկրտչյանը խոսելով ԱԺ-ի աշխատանքների, մասնավորապես քաղաքական այդ դահլիճում մշտապես ծավալվող թեժ խոսակցությունների, միջադեպերի և ծեծկռտուքների մասին՝ նշել է, որ այսօրվա իշխանությունը ստով եկել է իշխանության և այսօր խնդիր ունի այն պահպանելու։
Այն դիտարկամանը, որ Քասախի բնակիչներից մեկը, ով ժամանակին ավագանու անդամ է եղել, հայտարարել է Աննա Մկրտչյանի և նրա հայրիկի կողմից կատարած մի շարք ապօրինությունների մասին, Աննա Մկրտչյանը պատասխանել է, որ այդպիսի մեկանգամյա օգտագործման մարդիկ իր և հայրիկի կյանքում պարբերաբար հայտնվում են։
«Բոլորը 2018-ին պիտի աղոթեին Նիկոլ Փաշինյանի համար․ հայրիկս չի աղոթել, հիմա ես էլ չեմ աղոթում»,- հարցազրույցի ավարտին հայտարարեց Աննա Մկրտչյանը։ Մանրամասները տեսանյութում։