Բոլիվուդյան ռեժիսորը սոցցանցերի շնորհիվ փրկել է երեխային

Մի օր առավոտյան բոլիվուդյան ռեժիսոր Վինոդ Կապրին Twitter-ում տեսել է, թե ինչպես է աղբակույտին պառկած և անօգնական լալիս նորածին մի աղջնակ։ Իմանալով, թե որտեղ է նա՝ Վինոդը կնոջ՝ Սաքշի Ջոշիի հետ փրկել է փոքրիկին։ Ի դեպ, երեխան Հնդկաստանի մյուս ծայրում էր։

Կապրին նորածնին Մումբայ է բերել։ Երբ Վինոդը գտավ աղջնակին, նրա քաշը 1․6 կգ էր։ Նա դժվարությամբ էր շնչում։ Այդ պատճառով Կապրին օդանավակայանից նրան անմիջապես հիվանդանոց է տեղափոխել։

Այժմ ռեժիսորը և նրա կինը սկսել են որդեգրման գործընթացը։

«Մենք արտասովոր ոչինչ չենք արել։ Մենք պարզապես սիրահարվեցինք այդ փոքրիկ հրեշտակին»,-ասել է Վինոդը։

Կապրին ապագա դստեր համար արդեն անուն է մտածել։ Նրան կանվանեն Պիհու՝ իր պատիվ իր վերջին ֆիլմի։ Կինոնկարը պատմում է երկամյա աղջնակի մասին, որը մոր մահից հետո տանը միայնակ է մնացել։

Կապրիի խոսքով՝ ֆիլմի ուղերձն այն է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ծնող ունենալ, սակայն յուրաքանչյուր ծնող չէ, որ արժանի է երեխային։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!