Բնագծերի փոփոխությունները ևս ստատիկ չեն, վայրկյան առ վայրկյան փոփոխվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Ա․ Հովհաննիսյանը նշում է հյուսիսում ետ են շպրտվել այսօր առավոտյան, հարավում դեռևս մարտերը կան։ Բնագծերի փոփոխությունները ևս ստատիկ չեն, վայրկյան առ վայրկյան փոփոխվում են։ Բերձորի մասին չի դետալացնում, քանի որ գործողությունները բազմաքայլ են ու դետալային ներկայացնել պետք չի։

Կուբաթլուի մասին ևս մանրամասներ չեն ասվում, քանի որ այնտեղ էլ կան բլուրներ ու տարածքներ, որոնք տեղաշարժվել են։ Հակառակորդը այսօր պնդում է, որ դիվերսիա չի ոչնչացվել իրենցից, այլ իրենք են ոչնչացրել։

Ա․ Հովհաննիսյանը խնդրել է առհասարակ իրենց նույնիսկ չնայել, քանզի իրենք ամեն օր էլ ստում են։ Խոսելով կռվի վերջի մասին, Ա․ Հովհաննիսյանը նշել է, որ պետք չէ դրա մասին խոսել, նույնիսկ եթե հիմա ավելի քչացած է իրենց հարձակվողությունը, բայց դա ոչինչ չի նշանակի։

Իրենք իհարկե մեկ ամսվա համար գրեթե բան չունեն։ Այսքան ամենից հետո իրենք չեն հաջողել, դա աներկբա փաստ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: