«Բժշկի կաբինետի մոտ նստելը և դիագնոզիդ սպասելը նմանվել է դատարանում դատավճռիդ սպասելուն»․ Անահիտ Մուտաֆյանը վատառողջ է

Անահիտ Մուտաֆյանը, ով բավական ակտիվ է համացանցում և գրառումների տեսքով ներկայացնում է իրեն հետևող օգտատերերին իր կարծիքներն ու տարաբնութ հարցերրի շուրջ իր կատարած վերլուծությունները, վատառողջ է։

Դերասանուհին պարբերաբար խոսում է իր առողջական վճակից։ Նա հայտնել էր, որ ջերմություն ունի։

Այնուհետև գրառել էր, որ տարբեր ջերմաչափեր ջերմաստիճանի տարբեր ցուցանիշ են ցույց տալիս։ Սակայն հավելել էր, որ իրեն լավ է զգում։ Այսօր Անահիտը հանդես է եկել ևս մեկ գրառմամբ և հայտնել, որ գտնվում է հիվանդանոցում և սպասում ախտորոշմանը։

Անահիտը նշում է, որ դա միայն այն դեպքում, երբ ուղղակի մրսել է  և ջերմում է։ Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Բժշկի կաբինետի մոտ նստելը և դիագնոզիդ սպասելը նմանվել է դատարանում դատավճռիդ սպասելուն։

Այն դեպքում, երբ ընդամենը մրսել ես ու ջերմում ես..»։ Անահիտին երկպագուները շուտափույթ առողջացում են մաղթել։

Понравилась статья? Поделиться с друзьями: