Բժիշկ, վարակաբան Մհեր Դավիդյանցի ծննդյան օրն է. «Նորք» հիվանդանոցի անձնակազմը շնորհավորել է սիրելի բժշկին

Օրվա հրամայականով և իրավիճակի պահանջով կրկնապատկվել ու քառապակվել է բուժծառայողների առանց այն էլ կարևոր ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունն ու հարտապությունը: Առանց չափազանցության, այս օրերին անտեսանելի վիրուսի հետ պայքարի մեջ մտած բժիշկներն արժանացել են մեծ գնահատանքի ու արժևորման:

Արժևորման առիթներն ամեն օր են, իսկ ծննդյան օրերը առանձնահատուկ առիթներ են, որոնք արժանի են ըստ արժանվույն գնահատվելու:

Այս առումով էլ կարևոր է «Նորք» հիվանդանոցի անձնակազմի շնորհավորական, շնորհակալական ու արժևորման հրապարակումները սոցցանցային հարթակներում: Հերթական հրապարակումը բժիշկ, վարակաբար Մհեր Դավիդյանցի ծննդյան առիթով է:

Բուժանձնակզմը շնորհավորել է սիրելի գործընկերոջը՝ մաղթելով քաջ առողջություն, եռանդ, ուժ և կորով:

Մ. Դավիդյանն իր ոլորտի լավագույն մասնագետներից է, ում գիտելիքներն ու փորձը մեծ կարևորություն ունի ապագա սերունդների կրթության հարցում: Բժիշկն անցել է մասնագիտական բազմաբեղուն ու բազմավաստակ ճանապար և շարունակում է իր գիտելիքն ու կարողությունները ծառայեցնել ի նպաստ մեր բժշկության զարգացմանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!