«Բժիշկները սպանեցին քրոջս»․ Անուշ Պետրոսյանը՝ քրոջ ողբերգական մահվան մասին․ տեսանյութ

Անուշ Պետրոսյանը բնակություն է հաստատել Ամերիկայում։ Երգչուհու ընտանիքում տարիներ առաջ մեծ ողբերգություն է եղել․ Անուշը կորցրել էր հարազատ քույրիկին։ Այդ ժամանակ երգչուհին 19 տարեկան էր, իսկ քույրիկը՝ քսանհինգ։ Հասմիկը մահացել էր բժշկան սխալ միջամտության հետևանքով։

Հարցազրույցներից մեկում Անուշը պատմել էր, որ փոքրիկ վիրահատական միջամտություն էրր արվել, որպեսզի Հասմիկը կարողանար երեխա ունենալ։

«Բժիշկները սպանեցին քրոջս»,- ասել է երգչուհին։ Վիրահատության ավարտից 3 օր հետո նա պիտի դուրս գրվեր։ Անուշը պատմում է, որ յոթ ամիս շարունակ պայքարել են քրոջ կյանքի համար։

Նա նշել է՝ քրոջն ուղղված չասված խոսքեր չունի, կարոտում է անսահման քույրիկին։ Նա նաև տեսահոլովակ ունի, որը նկարահանել է քրոջ շիրմաքարի մոտ։ Նա հանրայնացրել էր լուսանկար և կից գրառման մեջ գրել․ «Ա՛րևս, այսքան տարի առանց քեզ ո՞նց ապրեցինք, իմ կես, իմ ամեն ինչ․․․ I love you, իմ հրեշտակ, ծնունդդ շնորհավոր»։

Понравилась статья? Поделиться с друзьями: