Բերանում հալվող թխվածքաբլիթներ, որոնք չափազանց հեշտ է պատրաստելը․ այն իր փխրուն համով դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին

Պատրաստեք անչափ համեղ, բերանում հալվող թխվածքաբլիթներ, որոնք չափազանց դյուրին է թխելը։ Իր փխրունությունը կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։ Բաղադրության մեջ ունենալով շաքարավազի բավականաին քիչ քանակ՝ հիանալի միջանկյալ կարող է լինել երեխաների և կազմվածքին հետևողների համար։ Այս թխվածքաբլիթները թխելու համար շատ մթերքներ անհրաժեշտ չեն լինի․

Ալյուր — 320 գ

Շաքարավազ — 2 ճ․ գ․ և փոքր-ինչ ավել՝ շաղ տալու համար

Վանիլին — մեկ փաթեթ

Աղ — մեկ պտղունց

Փխրեցուցիչ — 1 թ․ գ․

Կարագ — 100 գ

Հավկիթ — 2 հ․

Թթվասեր — 100 գ

Առաջին հերթին միախառնել չոր բաղադրիչները․ ալյուրը, շաքարավազը, աղը, փխրեցուցիչը և վանիլինը լավ խառնել։ Ավելացնել փափկեցված, քառակուսիներով կտրատած կարագը և ձեռքերի օգնությամբ վերածել փշրանքների։

Այս ամենից հետո ավելացնել հավկիթը և թթվասերը։ Հունցել խմոր։ Կարելի 10-15 ր․ թողնել հանգստանա, ապա գրտնակով բացել խմորը մոտավորապես 0,5-0,7 սանտիմետր չափով։ Վրան պատել հավկիթով և շաղ տալ շաքարավազ։

Ձևավոր կտրող դանակի օգնությամբ կտրատել թխվածքաբլիթի տեսքով։ Շարել յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ, ապա թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 25 ր․։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!