Բեյոնսեն «Առյուծ արքա»-ին նվիրված նոր ալբոմ է թողարկել

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն թողարկել է The Lion King: The Gift ալբոմը։ Հիշեցնենք, որ հայտնի մուլտֆիլմի ռեմեյքի համար երգչուհին հատուկ սաունդթրեք է ձայնագրել։

The Lion King: The Gift ալբոմում 27 ստեղծագործություն է ներառված։ Չնայած խորագրին՝ Բեյոնսեն պնդում է, որ ալբոմը պետք է դիտարկել որպես մուլտֆիլմից առանձին նախագիծ։

Նոր ձայնասկավառակի ձայնագրությանը մասնակցել են Քենդրիկ Լամարը, Չայլդիշ Գամբինոն, Ջեյ Զին և այլ հայտնի հիփ-հոփ երաժիշտներ։ Նոր թրեքներում կարելի է լսել նաև նիգերիացի, հարավաֆրիկացի և կամերունցի երաժիշտներին։ Հետաքրքրական է, որ The Lion King: The Gift ալբոմը Բեյոնսեն անվանել է «իր սիրային նամակն Աֆրիկային»։

The Lion King: The Gift Բեյոնսեի նոր ալբոմը կարելի է լսել Spotify-ի, Google Play-ի, App music-ի և այլ ծառայությունների միջոցով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի է ունեցել Բեյոնսեի SPIRIT երգի տեսահոլովակի շնորհանդեսը։

Понравилась статья? Поделиться с друзьями: