Հերոս Աշոտ Ղուլյանի որդին հոր հետքերով գնացել է առաջնագիծ։ Բեկորը ծնվել է 1959ին Բաքույում։ Բեկորը եղել է դերձակ, շինարար, փականագործ է եղել ։ «ԲԵԿՈՐ» անունն ստացել էր մարտական կյանքի սկզբում, երբ չորս ընկերներով էին ու բոլորի անունը Աշոտ էր, տարբերակելու համար մականուն ընտրեցին։
Աշոտը քանի որ ինքնաշեն զենքեր էր անընդհատ պատրաստում ու բեկորների հետ գործ ուներ, նրան կոչեցին բեկոր։ Բեկորը Ասկերանի ու Հադրութի մարտերին է միացել, ինչպես նաև այլ գյուղերի։
1992ին վաշտը Բեկորի հրամանատարությամբ առաջինն է մտնում, հեռակապով կապվում է Կոմանդոսի հետ ու հայտնում, որ Շուշիում նստած է ու հետևում է որ տղաները պատը բարձրանան։
Աշոտ Ղուլյանն զոհվում է 1992ի օգոստոսի 24ին Դրմբոն գյուղը ազատագրելիս։ 1993ին Ղուլյանն ստացել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ», արժանացել է «ՈՍԿԵ ԱՐԾԻՎ»։ Այժմ էլ նրա տղան է մեր պաշտպանը, իհարկե գեները ջուր երբևէ չեն կարող դառնալ։