Բելլա Քոչարյանն ուշագրավ լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով դրանք

Երկրորդ նախագահի տիկինը՝ Բելլա Քոչարյանը, սոցցանցային իր հարթակում նոր, բավականին սիրառատ ու ջերմ լուսանկարներ է հանրայնացրել, որոնք արագորեն տարածվել են համացանցով մեկ: Լուսանկարներում Բ. Քոչարյանն ամուսնու հետ է՝ բավականին բարձր տրամադրությամբ սիրալիր զրուցելիս:

Հրապարակված կադրերը հենց այդպես էլ մեկնաբանել է Բ. Քոչարյանը՝ գրելով, որ իրենք նորից միասին են: Նշենք, որ այն օրից սկսած, ինչ Ռ. Քոչարյանը հինգ հարյուրօրյա բանտարկությունից միառժամանակ տուն է վերադարձել, սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են Քոչարյանների ընտանեկան առօրյայից տարատեսակ կադրեր:

Ստեղծվել են տարբեր սոցցանցային էջեր, որոնք Ռ. Քոչարյանի անունով են կոչվում ու նրան առնչվող դրական նյութեր են հրապարակում:

Լուսանկարներում ամուսիններով սրճում են ու սիրառատ զրուցում: Լուսանկարները բավականին շատ արձագանքների են արժանացել:

Արձագանքողների մեծ մասը գովաբանել է Բ. Քոչարյանի համեստությունն ու խելացիությունը, իսկ ոմանք էլ նշել են, որ կիսում են տիկնոջ ուրախությունը ամուսնու վերադարձի առիթով:

Հիշեցնենք, որ դատական գործընթացները ընթացիկ շարունակական փուլում են դեռևս:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: