Բեժանյանները 12 երեխա ունեն ու ցանկանում են էլի ունենալ

Տասներկու երեխա է Բեժանյանների ընտանիքում։ Մեր օրերում տասներկու երեխա ունենալը անհավանականների շարքից է։ Բայց հետաքրականը այն է, որ Գոհարը՝ մայրը, ասում է էլի է ունենալու, որովհետև թե Գոհարը թե ամուսինը երեխասեր են։

Մեծ երեխաները լողացնում, կերակրում են փոքրերին, օգնում են դաս անել։ Առավոտը ընտանիքում 06,30 է սկսվում, բայց Գոհարը ասում է հազիվ են հասցնում, թեպետ սիրով են անում հոգսային գործերը։ Տասնհինգ հոգանոց ընտանիքը վարձակալում է բնակարան, սեփականը չկա։

Գումար աշխատում է ամուսինը, կա նպաստ, բայց հարկ չունենալը խնդիր է։ Գոհարը թարգմանություն է ուսումնասիրել, բայց դե չի աշխատել, որովհետև երեխաներին պետք է նայել, իսկ Գոհարի դեպքում, միշտ կա նորածին։ Գոհարի երազանքը մեկն է, որ գերդաստանը, որը մեծ ու մեծանալու է, ձևավորվի իրենց հարկի տակ այլ ոչ ուրիշի։

Գոհարը ասում է,եթե նայես դժվարություններին պետք է չունենաս, բայց ես այդպես չեմ մտածում։ Գոհարը չի տրտնջում, կենցաղի առումով գումարը հերիքում է, բայց բնակարան չեն կարող գնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!