«Բա Տիգրան Կարապետիչի հետ ե՞րբ է հանդիպելու․․․մայմունություն»․ Լիզա Ճաղարյանի հեգնական գրառումը

Լիզա Ճաղարյանը բավական հաճախ է գրառումներ կատարում համացանցային իր հաշվում, անդրադարձ  է կատարում տարաբնույթ թեմաների, որոնք հիմնականում ունեն  քաղաքական բնույթ։

Լրագրողի ուրույն ոճին հատուկ գրառումներում վերջինս  ներկայացնում է իր վերաբերմունքը, կարծիքներն ու վերլուծությունները։ Այս անգամ հայտնի լրագրողը գրել է վարչապետի՝ արտախորհրդարանական քաղաքական գործիչների հետ ունեցած հանդիպումների մասին և այն որակել՝ «մայմունություն»։

Ճաղարյանը գրել է․ « Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին»։ Հը՞, Համմե՞, Լրջո՞վ, Իսկագամո՞ւց։ Բա Տիգրան Կարապետիչի հե՞տ երբ է հանդիպելու»։

Հեգնական այս գրառմամբ ըստ երևույթին Լիզա Ճաղարյանը նկատի է ունեցել, որ վարչապետի նմանօրինակ հանդիպումներն անարդյունավետ և առանց որևէ իմաստի։ Գրառմանը Լիզան կցել է «մայմունություն» հեշթեգը։

Մի շարք օգտատերեր գրառման մեկնաբանություններում համաձայնել են գրառման հետ և նշել, որ երկրում բացի քաղաղաքան անիմաստ հանդիպումներից, բազմաթիվ այլ հույժ կարևոր գործեր կան, որոնք սպասում են անհապաղ լուծման։

Понравилась статья? Поделиться с друзьями: