«Բա որ դիմացս ոչխար եմ տեսնում, ինձ պիտի չոբանի նման պահեմ․․․»

Բակուր Մելքոնյանը գրում է․ «Մտել էի սուպերմարկետ: Չհասկացա ոնց կպա մի տղամարդու, որի ձեռքից տուփով բրինձը ընկավ գետնին և պատռվեց: Նման պարագաներում իմ համար էական չի, թե դեպքը ում մեղավորությամբ եղավ, ես արագ ներողություն եմ խնդրում:


Այս դեպքն էլ բացառություն չէր, ներողություն խնդրեցի տղամարդուց և նայում էի կողքերս, որպեսզի գտնեմ սուպերմարկետի աշխատակցի, իրենցից էլ ներողություն խնդրեմ և բնականաբար վճարեմ պատճառած վնասը: Ամեն ինչ թվում է թե գնում էր նման իրավիճակների համար նորմալ հունով, բայց լսում եմ տղամարդու ձայնը. Հո դու չոբան չես, ուշադիր էղի:

Դեմքիս ներողամիտ հայացքը վարկյանական կորավ, ձայնիս տոնայնությունը մի քանի դեցիբել բարձրացավ և կոպտացավ, ասում եմ. Բա որ դիմացս ոչխար եմ տեսնում, ինձ պիտի չոբանի նման պահեմ։ Տղամարդը երևի տեսավ աչքերիցս թափվող կայծերը և իմ համառությունը, ապացուցելու համար իր ոչխար լինելը ու ըսնեց ա ասում. Այ ախպեր խի ըսենց բորբոքվար։

Անվտանգության աշխատակիցները բարձր ձայնս լսելով արդեն մոտեցել էին, տղամարդը քիչ անց ներողություն խնդրեց ինձնից և գնաց: Ասա այ ախպեր, բա քեզ պետք էր, հենա ես էի ներողություն խնդրել։ Օրինակ նմանատիպ 2 դեպք էլ ա իմ հետ պատահել, մեկը Դուբայում տեղացի արաբի հետ, մյուսը Մյունխենում գերմանացու հետ, երկու դեպքում էլ դիմացիներս լսելով իմ sorry-ն, մի քանի անգամ ավել ներողություն են խնդրել:

Չգիտեմ ինչից ա, բայց մեր մոտ ներողություն խնդրելը շատ դեպքերում թուլության նշան ա համարվում: Հիշեք, երբ մարդ ներողություն ա խնդրում, դա ուժեղության և հզորության նշան ա: Բարիությամբ լի շաբաթ-կիրակի եմ մաղթում բոլորիս»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!